ԿարևորՄիջազգային

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:

«Առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ դոկտոր Հարիրչիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Վերջին օրերին նա կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էր», — Twitter-ում գրել է Վահաբզադեն:

Back to top button