ԿարևորՀասարակություն

Գիտե՞ք, Իրանը նաև ինչո՞ւ է հարգանքի արժանի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գիտե՞ք, Իրանը նաև ինչո՞ւ է հարգանքի արժանի։ Որովհետև հենց այս օրերին երկրի Պաշտպանության և Զինված Ուժերի աջակցության նախարարության կազմում աշխատող գիտնականները և մասնագետներն արդեն ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման առաջին իրանական թեստերը»։

Մի քանի երկիր միանգամից փակել է իր սահմաններն Իրանի հետ: Նրանք միջոցներ են ձեռնարկել՝ պաշտպանվելու մահացու վարակից՝ կորոնավիրուսից:

Իրանի հետ սահմանները փակել են Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը: Հայաստանը երկու շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունը:

Կորոնավիրուսի պատճատով, որը տարածվել է Չինաստանից, Իրանում արդեն մահացել է 12 մարդ: COVID-19- ի պատվաստանյութ գոյություն չունի:

Back to top button