ԿարևորՏնտեսական

Նոր տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել բիզնեսի զարգացմանը. FINTECH360 միջազգային համաժողովը՝ Երևանում

Ապրիլի 28-30-ը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը:

Fintech360–ում բանկերի, դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե նոր տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը:

Օրակարգում են հետևյալ թեմաները՝

Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները,
Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում,
Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,
Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,
RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,
Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակել փորձը, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ: Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցներին սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգը, այլև անմոռանալի մշակութային ծրագիրը: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով: Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար կարել է այցելել www.fintech360.io :

Ցուցադրել ավելի
Back to top button
Close