Սփյուռքի ձայնը

Իր երկրից հեռու ապրող հայը շատ ջանքեր պետք է գործադրի՝ հաջողությունների հասնելու համար․ Արամ Նավասարդյան․ «Սփյուռքի ձայնը»

1. Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է քաղաքական գործիչ Աբբաս Իբրահիմին: Իրանում տեղի են ունեցել Իսլամական խորհրդարանի 11-րդ ընտրությունները: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանը այցելել է Սիրիայի խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը Սիրիայի խորհրդարանում ընդունելու համար:
2. Բոստոնի հայկական ռադիոյի հաղորդումը պատմում է 1998թ.-ից անցկացվող նավագնացության մասին, որի նպատակն է համախմբել հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին և ներկայացնել հայկական մշակույթը:
3. Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Հայերը նշանավոր դեր են խաղացել Ղազախստանի պատմության մեջ՝ ներդնելով իրենց ավանդը երկրի պետական շինարարության, գիտության և մշակույթի զարգացման գործում: Հեռախոսազրույց Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Արամ Նավասարդյանի հետ՝ Ալմաթիի հայերի խնդիրների և զբաղվածության մասին:

Back to top button