ԿարևորՀասարակություն

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը քննում է քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close