ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երևանում կանաչապատ տարածքներն ավելանալու են՝ մոտ մեկ ամսից մեկնարկը կտրվի

Էներգետիկ ճգնաժամի, պատերազմի տարիներին կորցրած կանաչապատ տարածքները Երևանում պետք է վերականգնվեն և ավելանան, «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ղեկավար Արմեն Բեգոյանը։

Այս տարի նախատեսվում է  պահպանել մայրաքաղաքի կանաչապատ տարածքները երկու  վայրերում, ստեղծել  անտառածածկ  հատված՝ 7 հեկտար տարածքով Սիլիկյան թաղամասում, մյուսը՝ Սարալանջում։ Վերջինում կատարվել են ոռոգման ցանց անցկացնելու    նախագծա-նախահաշվային աշխատանքները։ 

Տենդերը հայտարարված է։ Մրցույթի մասնակիցները հայտնի են։ Ենթադրյալ կապալառուների հետ արդեն  քաղաքապետարանի աշխատակիցները  ծանոթացել են  տեղանքին։  

Նախատեսվում է  1-2 ամսից  սկսել աշխատանքները։ Արմեն Բեգոյանն ասել է նաև, որ  նոր անտառային ծածկույթները ստեղծվելու են  այնտեղ, որտեղ  կլուծվեն  ոռոգման ցանցի խնդիրները։

Back to top button