ԿարևորՀասարակություն

Այցելի՛ր Տավուշ․ Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ է ստեղծվել

Տավուշի մասին մեկ ընդհանուր տուրիստական պատկեր կստեղծի https://visit-tavush.com/ եռալեզու կայքը:

ԵՊՀ համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն ներկայացրել է https://visit-tavush.com/ կայքը, 2019 թվականին ՀԿ-ի ձեռքբերումները և 2020 թվականի պլաններն ու նախագծերը, զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:

«Կայքն առաջին հերթին տուրիստներին համակարգված ինֆորմացիա տալու խնդիրն է լուծում, երկրորդը՝ ներդրողները կարող են այցելել կայք և տեսնել՝ տուրիստական տեսանկյունից ի՞նչ գրավչություներ և առավելություներ կան: Երրորդը՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց ծառայությունները համակարգված ձևով կարող ենք կայքի միջոցով հասանելի դարձնել տուրիստներին»,- ասել է «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանը:

Զբոսաշրջությունը Տավուշի մարզի ռազմավարության հիմնական գերակայություններից մեկն է, և Տավուշի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու համար՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020 թվականի ռազմավարության հիմնական կետերից առանձնացրել է զբոսաշրջային սեզոնի երկարացումը, աշխարհագրական տարածականության ապահովումը՝ ներառելով բոլոր համայնքներն իրենց հնարավորություններով: Մարզպետը կարևորել է մարզի զբոսաշրջության զարգացման մեջ նաև համայնքի մասնակցությունը․

«2020 թվականը տուրիզմի զարգացման առումով պետք է հայտարարել արշավ դեպի դպրոցներ: Սա երկկողմանի արժեք ունի. երեխաներին էլ է պետք իրենց հայրենիքն ու բնակավայրն ավելի լավ ճանաչել: Ճանաչելուց հետո սիրել ու կապվել այդ բնակավայրին, բացառել այդ բնակավայրից հետագայում իրենց հեռանալը»:

❗️Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ է ստեղծվելԱյցելի՛ր Տավուշ, բացահայտի՛ր Տավուշն ու մարզի բնական և…

Gepostet von ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ am Sonntag, 23. Februar 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close