ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի հայտարարած «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է. Ա․Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար:

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում», գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Montag, 24. Februar 2020

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել և հայտարարել մեկ զոհի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close