ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 9 մարդ, Իրանում տուժածների թիվը հասել է 75-ի

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասնում է 75-ի, հայտնում է իրանական YJC կայքը ՝ հղում անելով Խոյ քաղաքի շտապ բժշկական ծառայության ղեկավարի հայտարարությանը:

Հարևան Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 9 մարդ, տուժել են առնվազն 37-ը՝ հայտնում է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 20 մարդ վիրավորվել է: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան Թուրքիայի Վանի նահանգի մի քանի գյուղերում:

Back to top button