ԿարևորՀասարակություն

Հանդիպումներ՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջային սեզոնի բացմանն ընդառաջ՝ ականջալուր լինելով զբոսաշրջային ուղևորափոխադրումների ներկայացուցիչների բողոքներին` քաղաքում կայանման և կանգառների խնդիրների հետ կապված մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների, քաղաքապետարանի, ոստիկանության պատասխանատուների հետ՝ համատեղ խնդիրներին հնարավոր արագ լուծումներ տալու նպատակով։

Հանդիպման արդյունքում գործընկեր կառույցներին ներկայացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ լուծման առաջարկներ, որոնց վերաբերյալ ակնկալում են արագ արձագանք եւ քայլեր, որպեսզի ոլորտի ներկայացուցիչները չունենան հնարավոր կորուստներ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ։

Back to top button