ԿարևորՀասարակություն

Սեւան լցվող կեղտաջրերի խնդիրը լուծելու համար 5 մլն եվրո կտրամադրվի

Սևանա լիճ թափվող կեղտաջրերը մաքրելու նպատակով ԵՄ–ի հետ վարկային  համաձայնագրի  նախագիծը հաստատված է։  Ծրագրի իրականացման  նպատակով, 5 մլն եվրո  կտրամարդվի։ Լիճը կեղտաջրերից մաքրելն ու ջրի մակարդակի բարձրացումը հրատապ  լուծման կարիք ունեցող հարցերից է։

Մասնագետներն ահազանգում են՝ Սևանա լճի ծերացման գործընթացը սկսված է։ Իրավիճակը շտկելու ժամանակ կա․ կառավարությունը  վարկային միջոցներով Սևանա լիճը կմաքրի կեղտաջրերից։

Էֆտրոպացում. զրուցակիցս՝  Կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի   գիտական կենտրոնի  ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը, մասնագիտորեն է պատասխանում հարցին՝  ճահճանո՞ւմ է արդյոք Սևանա լիճը, թե՞ ոչ։

«Այն ուղղությունն է, երբ  լճերը ծերանում են։ Դա բնական պրոցես է, այլ հարց է, որ երևույթը կարող է արագանալ մարդու գործունեության ազդեցության հետևանքով։  Ճահճացումը էֆտրոպացման վերջին փուլն է։ Որպեսզի մարդակնաց համար ավելի պարզ լինի,  ճահճացում ենք ասում»։

Կապտականաչ  ջրիմուռները չեն նշանակում, որ լիճը վաղը դառնալու է ճահիճ, սակայն նշան է, որ լճում խնդիր կա.

«Եթե այսպես շարունակվի, իրոք շատ շուտ կհասնենք վերջին փուլին, երբ ճահիճ կդառնան։ Խոսքը տասնամյակների մասին է։ Ամեն դեպքում` սա ահազանգ է, որը պետք է հաշվի առնենք»։

Այն , ինչ կատարվում է Սևանում, գիտնականների համար անակնկալ չէր։ Իսկ լճում խնդիրներ առաջացան լճի մակարդակի իջեցման ու Սևան լցվող կեղտաջրերի պատճառով։

«Դա արդյունք էր բացասական բալանսի։ Երկու տարի ջրի մակարդակը իջնում էր։ Ծաղկման հիմնական պատճառը կենսածին տարրերի՝ ֆոսֆորի ու ազոտի քանակն է։ Սևանա լճի ավազանում ոչ մի կոյուղի, մաքրման կայան չի գործում։ Հատկապես լվացքի ջրերը լցվում են Սևանա լիճ»։

Կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի   ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Սևան թափվող բոլոր գետերի համար կարող ենք ասել, որ վատ վիճակում են, քանի որ այդտեղ կան արհեստական արգելքներ ձկների համար։ Գետերն անցնում են  համայնքների միջով, որոնց մեծ մասը չունեն մաքրման կայաններ։ Ամբողջ կեղտաջրերը լցվում են գետերը, գետերի միջոցով՝ Սևանա լիճ»։

Սևանա լիճը կեղտաջրերից ու աղբից մաքրելու  ճանապարհային քարտեզը  մշակված է։  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝

«Որոշ տեղերում աղբը լցվում է գետերը, հետո՝ Սևան։ Երեք քաղաքային համայնքների ՝  Գավառ,  Վարդենիս,  Մարտունի  քաղաքներում  կան մեխնիկական կայաններ  մաքրում, այժմ ներկայացրել են նաև կենսաբանական մաքրման կայանների ծրագիրը»։

Սևանա լիճ է թափվում մոտ 30 մեծ ու փոքր գետ։ Թափվող կեղտաջրերը մաքրելու նպատակով ԵՄ–ի հետ վարկային  համաձայնագրի  նախագիծը հաստատված է։   Ծրագրի իրականացման  նպատակով 5 մլն եվրո  կտրամարդվի։  

Back to top button