Մտքի ուժը

Հիդրոէլոկոգիա և կենդանաբանություն․ երկու ինստիտուտ՝ մեկ կենտրոնում․ «Մտքի ուժը»

Հիդրոէլոկոգիայի և կենդանաբանության ինստիտուտում ամեն քայլափոխի կենդանիների նկարներ են․ անգամ կախիչներն են ձիերի տեսքով։ Կախիչները, այսպես ասենք, ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից։ Շենքի արտաքին հատվածում նույնպես կենդանիների նկարներ են փակցված։ Խորհրդային տարիներին կառուցված այս շենքի առաջին հարկում այդ տարիներն են հիշեցնում ճռռացող դուռը, մուտքից աջ ՝ փոքրիկ սենյակում կանգնած կնոջ հեռախոսն ու կենտրոնի տնօրենին «ընկեր»-ով դիմող արտահայտությունը։ Հիդրոէլոկոգիայի և ձկնաբանության ու կենդանաբանության ինստիտուտների միավորման արդյունքում 2006 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվել է կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը հիշում է՝ նախկինում ավելի լավ պայմաններում էին գտնվում, սակայն, չի մոռանում նաև՝ 2019թ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր սարքավորում՝ «էխալոտ» են ձեռք բերել։

Back to top button