ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բարձր են արդյո՞ք Հայաստանում բանկային ծառայությունների գները

«Բանկային համակարգում գործող և տոկոսադրույքները, և ծառայությունների գները նվազագույնն են» ,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Նա նշել է, որ սա բանկերի համար այնքանով է  խնդիր, որ ցանկացած ծառայություն պետք է իր ինքնարժեքին մոտ չլինի։  Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած բիզնես պետք է որոշակի շահույթ ապահովի։

Մատնանշելով  միջազգային փորձն  ասել է, որ բանկային համակարգի    կապիտալի  վերադարձելիությունը պետք է բավականին բարձր լինի։ 

«Հայաստանում այժմ 9 տոկոս է, սա բավականին ցածր է»,– կարծիք է հայտնել բանկերի միության գործադիր տնօրենը։

Նա նաև չի կիսում հանրության մոտ ձևավորված  «բանկերը թալանում են քաղաքացիներին» կարծիքը։

Սեյրան Սարգսյանը թվերով ու փաստերով է խոսել ․«Մենք տեսնում ենք, թե բանկերը միջազգային միջոցները ինչ տոկոսով են ներգրավվում։ Եթե  այդ ցուցանիշերը վերցնենք, նայենք, համեմատենք,  թե ինչ տոկոսադրույքով ենք քաղաքացիներին ավանդներ տրամադրում, կտեսնենք, որ մարժան 2–4 տոկոս է։ Այստեղ գերշահույթների մասին խոսել չենք կարող»,– ասել է Սարգսյանը։ 

ՀՀ բանկերի միության նախագահը  խոսել է նաև վարկային պորտֆելից, հիպոթեքային վարկավորման ավելացումից ու տնտեսությանն ուղղվող վարկերից։

Back to top button