Սփյուռքի ձայնը

Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը Ֆրանսիայում՝ կրկին օրակարգում․ «Սփյուռքի ձայնը»

1. ա) Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալական նամակ է հղել Սիրիայի խորհրդարանին ու նրա նախագահին՝ օրեր առաջ ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու իր որոշման համար: բ) Լիբանանում տեղի է ունեցել փետրվարյան ապստամբությանը նվիրված միջոցառում: գ )«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը մշակել է Լիբանանի կրթական համակարգին վերաբերող երեք նոր ծրագիր։
2. «Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասարյանը հաղորդման ընթացքում անդրադառնում է Վարդանանց տոնին և բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսներին:
3. Ֆրանսիայում 2012-թվականի հունվարի 23 -ին Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը։ Սակայն, նախագահ Սարկոզին չստորագրեց օրենքը՝ ժամանակ տալով Սահմանադրական դատարանում դրա վիճարկման համար: 2012 թ. փետրվարի 29-ին օրենքը հայտարարվեց ֆրանսիական սահմանադրությանը հակասող: Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի մասին անդրադարձ է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա հավաքի ժամանակ, որին ներկա նախագահ Մակրոնը խոստացել է հարցը իր ուշադրության կենտրոնում պահել: Ի՞նչ աշխատանքներ կտանի խորհուրդը՝ օրենսդիր մարմնում, պարզաբանում է խորհրդի համանախագահ Մուրդ Փափազյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button