ԿարևորՄտքերի խաչմերուկ

Պետք է ունենանք բոլորին հասկանալի Սահմանադրություն. ենոքավանցի Արտակ Չիբուխչյան

Քարոզարշավ կանեն, կլսենք ինչի մասին է, ասում է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։ Խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին` անկեղծանում է. չի ուզում լսել, քանի որ խոսել սահմանադրության ինչ–որ բաղկացուցիչ մասի, սահմանադրությունը ճիշտ մեկնաբանելուն միտված ու ստեղծված ինչ–որ դատարանի մասին ավելորդ է համարում, քանի որ ունենք սահմանադրություն, որը, ըստ նրա, չսահմանադրություն է։

Չիբուխչյանը հիշում է ժամանակին սահմանադրական փոփոխությունների «այո»-«ոչ»–ի պայքարը, հիշում` «ոչ»- ի կողմնակիցները շատ էին, բայց անցավ «այո»-ն ԿԸՀ–ի ու նախկինում գործող համակարգի շնորհիվ։

«Հիմա նույն հանձնաժողովը պետք է անցկացնի հանրաքվե, որ ինչ-որ մի քանի անդամի ասենք՝ մնան, թե` չմնան։ Տարօրինակ բան է ստացվում, ոնց որ ոչխար կերած գայլին ասենք՝ արի քեզ վստահենք հոտի պահպանությունը,քանի որ դու փորձառու ես»,- ասում է։ Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը հասկանալի լինի բոլորին։

Back to top button