Մասնագիտություն

Ապագայի մասնագիտություն՝ տվյալների գիտություն․ «Մասնագիտություն»

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, ակտիվ օգտագործումն ու զարգացումը զգալի ազդեցություն ունեն մարդու, հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Մեր օրերում աշխարհը հեղեղել է արհեստական բանականությունը՝ հավակնելով բովանդակային վերափոխման ենթարկելու մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը՝ նպաստելով մարդկության զարգացմանն ու առաջընթացին: Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության մեր ժամանակներում ամենօրյա տեղեկատվությունը հասել է աննախադեպ ծավալների, հետևաբար տվյալների կառավարումը դարձել է տնտեսական գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը: Ի՞նչ է տվյալների գիտությունը, ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ տվյալների գիտության մասնագետ դառնալու համար, ի՞նչ է արհեստական բանականությունը, և ո՞ր ոլորտներում է այն կիրառելի, ինչպե՞ս է ազդում արհեստական բանականությունը հասարակության, կրթության և ապագայի վրա, արդյոք արդյունավե՞տ է արհեստական բանականությամբ ստեղծված սարքավորումների մեջ ներդրումներ կատարելը: Զրույց տվյալների գիտության մասնագետ Արփի Սահակյանի հետ:

Back to top button