ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Փորձելու ենք չմտնել քաղաքական բանավեճի հարթություն»․ «Ոչ»–ի նախաձեռնող խմբի անդամ

Ապրիլի 5–ին նշանակված հանրաքվեի քարոզչության համար ձեւավորված «ոչ»–ի ճակատի անդամները մտադիր են քարոզարշավի ընթացքում խուսափել քաղաքական գնահատականներից և հանրությանը ներկայացնել հարցի բացառապես իրավական կողմը։ 

«Ոչ»–ի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գալստյանը «Ռադիոլուր»–ի հյուրասրահում բացահայտել է «ոչ» ասելու մի քանի տարբերակ և հիմնավորումներ։

«Խնդիրն այնպես է դրված, որ իրավական բարդ լեզվից խուսափենք»,– ասել է Գալստյանը՝  նշելով, որ հանրաքվեի ցանկացած արդյունքի դեպքում դրական հետևանք լինելու՝ բարձրանալու է քաղաքացիների իրավական գիտակցությունը։

Back to top button