ԿարևորՎերլուծական

Մյունխենյան սկզբունքներն ապահովում են Ստատուս քվոյի հարցը

Մյունխենյան հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մյունխենյան սկզբունքները որոշ պարզաբանումներ անելու նպատակով, այն է՝

1.Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: Եվ վերջինը

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Մյունխենյան սկզբունքների հիմքում  ստատուս քվոն պահպանելու մոտեցումն է։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով` հրապարակային ասուլիսը միջնորդների կողմից նպատակ ուներ ցույց տալ հասարակություններին, որ բանակցային գործընթաց չկա, որպեսզի հույս չունենան թե ՄԽ–ը լուծում կգտնի։

«Տրամագծորեն հակառակ տեսակենտներ, որ արտահայտում են կողմերի առաջնորդները, թույլ է տալիս միջնորդներին ասել, թե իրենց ջանքերն այլեւս սպառված են եւ որ խնդիրը կարող է կարգավորվել կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում։ Իսկ կողմերը բարի չեն, համենայն դեպս, Ալիեւի հարձակվողականությունը, որ նա ցուցաբերեց բանավեճի առաջին րոպեներին՝ հղում անելով Ղարաբաղի Խանի ժամանակներին, չգիտեմ ինչ․․․ նույնիսկ կովկասյան բյուրոյի 21 թվականի որոշմանը, այնպիսի բաների վրա, որոնք այսօրվա կարգավորման վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ»։

Ում է հետաքրքիր, թե 88–թվականի քաղ բյուրոն ինչպես է բնութագրել Ղարաբաղյան շարժումը։ Դա ինչ կապ ունի այսօրվա լուծման հետ, հարցնում է Վահրամ Աթանեսյանը մատնացույց անելով այսօրվա իրականությանը․

«Կա Արցախ, կա Ադրբեջան, կա շփման գիծ, որ կարող է սահմանի վերածվել կամ լարվածության տանել։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը չունի խաղաղ բանակցային եղանակով լուծման տարբերակ»։

Բանավեճի ընթացքում արծարծվեց ստատուս քվոյի հարցը.  քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի  կարծիքով, ստատուս քվոն կառավարելի է այնքանով, որքանով համանախագահ երկրների միջեւ հակասությունները չեն սրվում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close