ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հանրաքվեն բոյկոտողները նույն «Ոչ»–ի ճամբարում են․ փորձագետ

Այսօր Հայաստանում սկսվել է այսպես ասենք, նոր ընտրությունների փուլ՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։

Ընտրություն «այո»–ի և «ոչ»–ի միջեւ։ «Այո»–ի շտաբը միանգամից ձևավորվել է, «ոչ»–ի շտաբի ձևավորումից խուսափել են քաղաքական ուժերը՝ այդ գործը թողնելով իրավաբաններին։

«Օրբելի» վերլուծական–հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Մարգարյանը «Ռադիոլուր»–ի հյուրասրահում կանխատեսել է, թե ինչ քաղաքական տեխնոլոգիա են կիրառելու «Ոչ»–ի կողմնակիցները։

Ըստ վերլուծաբանի՝ քայլեր են արվելու հանրության ուշադրությունը հանրաքվեի նկատմամբ նվազեցնելու համար։ Աղասի Մարգարյանի կարծիքով՝ հանրաքվեի մասին Աժ որոշումը ամենևին այն փաստաթուղթը չէ, որ պարտադիր պետք է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։   

Ցուցադրել ավելի
Back to top button
Close