ԿարևորՀասարակություն

Հայ խոհարարը Բելգիայում Միշլենի աստղ է ստացել

Շեֆ խոհարար Կարեն Թորոսյանը հերթական անգամ Միշլենի աստղ է ստացել։ Բրյուսելի մայրաքաղաք Բելգիայում գործող նրա Bozar ռեստորանն արդեն 4-րդ տարին անընդմեջ պահպանում է լավագույնի իր տիտղոսը՝ ամրապնդելով իր տեղը աշխարհի խոհարարական վարկանիշում։ Այս մասին  հայտնում է Հայերի միությունը։

Միությունը հիշեցնում է, որ նախորդ տարի Կարեն Թորոսյանի ղեկավարությամբ կայացել է GOURMETFEST, որտեղ ստեղծվել է հատուկ մենյու՝ միավորելով հայկական ավանդական եւ բարձրակարգ խոհանոցները։

Միշլենյան աստղ կամ աստղեր ունեցող ռեստորանները, մյուսների համեմատ, ավելի բարձր կարգավիճակ ունեն։

Միշլենյան աստղեր կարող են ստանալ ինչպես հյուրանոցները, ռեստորանները, այնպես էլ խոհարարները։ Այսօր Միշլենյան աստղեր ունենալը ամենացանկալի պարգևն է ռեստորանների համար: Այն նման է Օսկարին դերասանների համար և Նոբելյան մրցանակին գիտանականների համար:

Միշլենի աստղերի նշանակությունը կամ Միշլենի կարմիր ուղեցույցը

  • Մեկ աստղ․  շատ լավ ռեստորան։ Եթե ռեստորանը գտնվում է Ձեր ճանապարհի վրա, ապա պետք է անպայման այցելել: Միաստղանի ռեստորանները երաշխավորում են բարձրակարգ խոհանոց հաճելի միջավայրում:
  • Երկու աստղ․ հոյակապ խոհանոց: Ռեստորանն արժանի է բարեհաճ ուշադրության, եթե նույնիսկ գտնվում է մի փոքր հեռու Ձեր ճանապարհից: Խոհանոցը և սպասարկումը լինելու են առաջնակարգ, կարելի է ասել նույնիսկ կատարյալ:
  • Երեք աստղ․ շեֆ-խոհարարի հիասքանչ աշխատանք․ կարելի է նույնիսկ երկար ճանապարհ անցնել թեկուզ հենց այս ռեստորանում  ընթներու համար: Որպեսզի հնարավոր լինի հայտնվել երեքաստղանի ռեստորանում, անհրաժեշտ է ամրագրում կատարել նախապես, մոտավորապես ամիս ու կես առաջ:       

Ցուցադրել ավելի
Back to top button