ԿարևորՀասարակություն

Հայկ Ասրյանը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ լեյտենանտ Հայկ Ասրյանը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից։

«14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար»:

14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական…

Gepostet von ՀՀ Քննչական Կոմիտե am Freitag, 14. Februar 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close