ԿարևորՀասարակություն

Տնտեսվարողների քանակի աճը համահունչ է տնտեսական աճին. ՊԵԿ նախագահի տեղակալ

Եթե նույնիսկ չեզոքացնում ենք ներկրվող ամվտոմեքենաների մաքսատուրքերի ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա, ապա, միեւնույնն է, մաքսային մարմինները 2019 թվականին ունեցել են մաքսային մուտքերի աճ, իսկ 2020 թվականին էլ ակնկալվում է 15 տոկոս եւ ավելի մաքսային մուտքերի աճ։

Այս մասին այսօր շեշտել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով մաքսային մուտքերի վրա ավտոմեքենաների մաքսատուրքերի ազդեցության վերաբերյալ խոսակցություններին։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալն ամփոփել է վերջին 1-1.5 տարվա ընթացքում համակարգում տեղի ունեցած հետաքրքիր ու բովանդակային փոփոխությունները:          

2019 թվականին գրանցվել է մաքսային մուտքերի 22.2 տոկոս աճ։  Անդրադառնալով խոսակցություններին, որ այստեղ ներմուծված մարդատար ավտոմեքենաներից առաջացած գանձումների ազդեցությունն է մեծ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը շեշտեց.

«Նույնիսկ եթե չեզոքացնենք վատոմեքենաների ազդեցությունը պետական բյուջեի մուտքերի վրա, միեւնույնն է, մաքսային մարմինները 2019 թվականին ունեցել են մաքսային մուտքերի աճ, իսկ 20 թվականին ակնկալում ենք մոտ 15 տոկոս եւ ավել մաքսային մուտքերի աճ»։   

Անդրադառնալով Գյումրիում ավտոմաքսազերծման գործընթացին՝ Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի վերջերին 24 ժամյա ծառայությամբ արդեն օրական 2 հազար մեքենա է մաքսազերծվել։ Նրա փոխանցմամբ՝ որոշակի քանակությամբ մեքենաներ կան, որոնք գնվել են, սակայն, ինչ-ինչ պատճառներով դեռեւս Հայաստան չեն հասել, որպեսզի հին դրույքաչափերով մաքսազերծվեն։ Արդյո՞ք դրանց կտրվի այդպիսի հնարավորություն. ՊԵԿ ներկայացուցիչը նշեց, որ այդ խնդիրը ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցված պետք է լուծվի։

«Նախնական հայտարարագիր ներկայացվել էր 4500 հատի համար, եթե չեմ սխալվում, որից 3800-ը հունվար ամսին մաքսազերծվել են։ Որոշակի ավտոմեքենաներ դեռ կան, հիմա մենք փորձում ենք տարբեր օղակներով այդ հարցով զբաղվել՝ տեսնենք կարողանալո՞ւ ենք օգնել։  Դա մեր կառավարության ձեռքում չէ, եթե մեզ նման հնարավորություն ընձեռվի, այդ որոշումը պետք է կայացվի, որ մնացած ավտոմեքենաները կարողանանք հին դրույքաչափերով մաքսազերծել»։  

ՊԵԿ կայքէջում ադեն տեղադրված է ԵԱՏՄ նոր դրույքաչափերին համապատասխանող հաշվիչ, որով կարելի է հաշվել, թե ի՞նչ կարժենա ավտոմեքենայի մաքսազերծումը նոր դրույքաչափերով։  Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ երեկվա դրությամբ՝ փետրվար ամսին, մոտ 80 ավտոմեքենա է մաքսազերծվել՝ արդեն նոր դրույքաչափերով։ Թե որքա՞ն ավտոմեքենայի ներկրում է սպասվում 2020 թ.-ին ՊԵԿ ներկայացուցիչը դժվարացավ կանխատեսել։

Ասաց միայն հետեւյալը. «Ֆիզիկական անձանց կողմից մաքսազերծումը շատ է թանկացել, այսինքն՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկին ձեռք տա երեք տարուց հին ավտոմեքենա ներմուծել  նոր դրույքաչափերով։ Կազմակերպությունների պարագայում թանկացում էլի կա, բայց, այսպես ասած, ընդունելի է։ Էս պահի դրությամբ մոտավորապես 80 մեքենա 15 օրվա ընթացքում մաքսազերծվել է։ Եթե պրոյեկտենք ամսվա վրա՝ դառնում է մոտ 150 մեքենա, որը մոտավորապես 15 թվականի չափաքանակներին է հասնում՝ 15 հազար մեքենա։ Նոր էլ, հին էլ բերում, բնականաբար, նոր դրույքաչափերով ձեռք է տալու միայն նորերը բերել, որովհետեւ այդ պարագայում է, որ փոփոխությունը մեծ չէ։ Քաղաքացիներն ավելի շատ էլեկտրոմոբիլներով են հետաքրքրված, որովհետեւ էլեկտրոմոբիլի թանկացումն էական չէ»։    

Ներմուծման ժամանակ էլեկտրոմոբիլի մաքսատուրքը 10-ից դարձել է 15 տոկոս եւ բնապահպանական հարկը դեռեւս հանված չէ, սակայն, Շուշանիկ Ներսիսյանի փոխանցմամբ, խորհրդարանում այս խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Անդրադառնալով Հայաստանից արտոնյալ պայմանններով ավտոմեքենաների գնման եւ Ղազախստան արտահանելու խնդրին՝ ՊԵԿ ներկայացուցիչը նշեց, որ դրանց առքուվաճառքների եւ ձեւակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել՝ դրանք արվել են ԵԱՏՄ կարգավորումների  սահմաններում։

Այլ հարց է, որ այս մասով ԵԱՏՄ-ն Հայաստանին էր սոցիալական արտոնություն տվել, որը եւ ինչ-ինչ ձեւերով օգտագործել են Ղազախստանի քաղաքացիները։

«Միակ խնդիրն այն է, որ  միգուցեեւ Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի, օրինակ, Ղազախստան ներմուծել»։                  

ԵՏՄ միասնական ընդհանուր բյուջեից Հայաստանը ստանում է 1.22 տոկոս մասնաբաժին։ ՊԵԿ ներկայացուցիչը նկատեց, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, սակայն ստացել է ավելի շատ մասնաբաժին։ 18 թ.-ի կեսերից եւ 19-ի սկզբներից մեր մասնակցությունը գնալով ավելացել է եւ 19 թվականի բոլոր ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ավելի շատ գումար է ստացել, բացառությամբ՝ դեկտեմբեր ամսվանից։ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝  սրանք պետք չէ դիտարկել որպես բացասական երեւույթ, քանի որ խոսում են մեր ուժեղացված վարչարարության եւ ԵՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին՝ ԵՏՄ պայմանագրի շրջանակներում։ 

Արտաքին տնտեսական գործունեություն՝ ներմուծում եւ արտահանում իրականացնող կազմակերպությունների թիվը 2018 թվականների կեսերից մինչեւ այսօր աճել է զգալիորեն՝ 5500 տնտեսվարողից հասնելով 12200 տնտեսվարողի։ ՊԵԿ ներկայացուցիչը նաեւ վստահեցրեց, որ այդ աճում որեւէ արհեստական բան չկա։

 «2019 թ.-ի տնտեսվարողների քանակի աճը որեւէ համընդհանուր թրենդ եւ տենդենց չունի, այսինքն՝ ոչ մի էական մաքսային կամ հարկային վարչարարություն չի փոփոխվել 2019 թվականին, որը կհանգեցներ արհեստական աճի։ Սա նշանակում է, որ տնտեսվարողների քանակը աճի հետ համահունչ աճում է նաեւ»։   

Այս մասին, ըստ ՊԵԿ ներկայացուցչի, փաստում է նաեւ ընդհանուր մաքսային ձեւակերպումների քանակի վիճակագրությունը՝ 2018 թվականին մաքսային մարմինները կատարել են մոտ 570 հազար ձեւակերպում, իսկ մեկ տարվա ընթացքում այս թիվը 50 տոկոսով աճել է՝ դառնալով մոտ 900 հազար։ 

Back to top button