ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

14 հայ երեխայի որդեգրումն իրավական ընթացքի մեջ է

Հայաստանում  որդեգրություն այսօր էլ կա, այն երբեք չի դադարել, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերով  զբաղվող  բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

2019 թվականին որդեգրման հաշվառման  է կանգնել  67 երեխա, իսկ որդեգրման ցանկություն ունեցող ծնողների թիվը կրկնակի ավելի է` 139։

Այսօր 14 երեխայի որդեգրումն իրավական ընթացքի մեջ է։ Նրանց կեսին որդեգրելու են Հայաստանի քաղաքացիները, կեսին` օտարերկրացիները։

Հայ երեխաներով հետաքրքրված են Իտալիայում եւ ԱՄՆ- ում, ասել է սոցապնախարարության երեխաների հիմնահարցերով զբաղվող  բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։ 

Back to top button