ԿարևորՄտքերի խաչմերուկ

Դպրոցը պետք է դաստիարակի գործնական իդեալիստներ․ «Արժեքների հեղափոխություն»

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը կարծում է, որ դպրոցը պետք է երկու հիմնական խնդիր լուծի՝զարգացնի մտածելու, որոշումներ կայացնելու  ընդունակությունը և ձևավորի կյանքի նկատմամբ ստեղծագործ մոտեցում բոլոր իրավիճակներում։

«Առանց դպրոցում  արվեստի ու արհեստի  լայնակի կիրառման՝  սրան հասնել հնարավոր չէ։ Դասավանդվող առարկաները պետք է անընդհատ կապել կյանքի հետ»,–ասում է Աթայանը ու հավելում․ «Այն երեխան, որը դպրոցում մեկ անգամ սեղան–աթոռ է սարքել կամ հաց է թխել, այլ մարդ է լինելու, քան նա, ով նման փորձ չունի»։

Աթայանի կարծիքով ՝ կրթական համակարգը բազմազանության ու այլընտրանքների կարիք ունի։ Խոսքն, ըստ նրա, թե ծրագրերի, թե մեթոդների, թե գնահատման համակարգի մասին է։

«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը Արա Աթայանի հետ զրուցել կրթական խնդիրների մասին։

Back to top button