Ռետրո ակումբ

Armenian Navy Band․ «Ռետրո ակումբ»

Նա համագործակցել է բազմաթիվ հայտնի արտիստների, նրանց թվում` լեգենդար անունների հետ՝ Չեթ Բեյքեր, Ջոն Մըքլաֆլին, Ալ Դի Մեոլա («World Sinfonia»), Մարկ Ջոնսոն («Right Brain Patrol»), Ջո Զավինուլ, «System Of A Down» («Toxicity»), Սերժ Թանկյան (Serart), Փոլ Ուինթեր, Նորա Ջոնս և այլոք: «Գրեմիի» մրցանակակիր է։ Նրա երաժշտությունն օգտագործվել է արտասահմանյան հայտնի մի քանի ֆիլմերում: Սակայն մեզ համար այս երաժշտի թերևս ամենակարևոր նախագիծը «Armenian Navy Band»-ի ստեղծումն էր 1998թ։ Այն մեծ իմաստով փոխեց պատկերացումները և՛ երաժշտության, և՛ կատարման մատուցման, և՛ երաժշտություն-ունկնդիր երկխոսության մասին: Ծով չունեցող Հայաստանում Արտոն հավաքեց Հայաստանի լավագույն ու տաղանդավոր երաժիշտների մի խումբ և սկսեց իր «նավատորմով» շրջել համաշխարհային երաժշտական օվկիանոսի ափերով:

Ցուցադրել ավելի
Back to top button