ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Գյուղմթերքի ապահովագրությունը ՝ կամավոր–պարտադիր

Մշակաբույսերի ցրտահարության ապահովագրումը փետրվարի 15-ից  երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21–ը։ Սա այն վերջնաժակետն է, որից հետո հնարավոր ցրտահարության դեպքում կառավարությունը չի փոխհատուցելու կրած վնասը։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել  է, որ  ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկին ավելացել են  ևս 3–ը․ դեղձը, խնձորը, իսկ հացահատիկից ՝ ցորենն ու գարին, նույնպես ապահովագրվելու են։

Փանոսյանի խոսքով՝ այս տարի մեկնարկած ծրագրի նկատմամբ գյուղացիների հետաքրքրությունը մեծ է։

Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրով՝ ըստ 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա: 

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետը խոսել է նաեւ պետական աջակցության մյուս  ծրագրերի արդյունավետության մասին։

Back to top button