Մտքերի խաչմերուկ

Սահմանադրությունը պետք է լինի «չիկարելիների» պատվիրանը. «Ենոքավանի հանրապետություն»

Ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է կազմվի Աստվածաշնչի տրամաբանությամբ։ Աստծո 10 պատվիրանները մարդուն ցույց են տալիս, թե ինչ չի կարելի անել։ Այսպես պիտի լինի նաեւ Սահմանադրության դեպքում` ասում է Չիբուխչյանը։

Այսինքն` սահմանադրությունը պետք է սահմանի թե ինչն է վատ ազգի համար, թե ինչ չի կարելի անել։ Այն, ինչ այդ սահմանից դուրս է ու չի մտնում չի կարելիների մեջ, կարելի է անել, եւ դա է  բերում զարգացման` համոզված է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։

Back to top button