ԿարևորՀասարակություն

Լոռիում վերջնականապես կլուծեն երկրաշարժից անօթեւան մնացածների խնդիրը. մարզպետը` ծրագրերի մասին

Լոռիում հողերի ապօրինի յուրացումները մեծ ծավալների են հասնում, ու դրանք միանգամից բացահայտել  հնարավոր չէ`  ասում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Որպես օրինակ մատնանշում է Վանաձորում 3-4–հարկանի 71 մլն դրամ արժողությամբ շինությունը ընդամենը 2 մլն դրամով օտարելու դեպքը։ Նա խոսել է մարզի կատարած ու նախատեսված ծրագրերի մասին։

Ճանապարհների ասֆալտապատում, լուսավորության, ջրամատակարարման հարցեր, 2019 թվականին Լոռու մարզում կատարված աշխատանքի ծավալը գերազանցում է 18–ի ցուցանիշը, սակայն 2020–ին ավելի շատ գործ  կարվի` վստահեցնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Ըստ նրա` մոտավորապես 2  մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Լոռիում։

Այս տարի ծրագրեր կիրականացվեն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանային ապահովման հարցը վերջնականապես լուծելու ուղղությամբ։ Նախորդ տարի  հաջողությամբ ընթացք էր տրվել բնակապահովման ծրագրին․

«Մոտ 100 շահառուի հարց է լուծվել, վստահեցնում է։  Մարզում զարգացման պոտենցիալ ունի զբոսաշրջությունը, հյուրատնային բիզնեսի զարգացումը»։

Մեծ հեռանկար ունի Լոռու մարզում զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը։ Գոմեշաբուծության ծրագիր կա իրագործելու, արդեն 50 գլուխ գոմեշ կա, կարի արտադրամասեր են բացվել, թափ են հավաքում։ Ալավերդիում քարանձավային տուրիզմի զարգացման ծրագիր կա։

2018 թ–ին  180 հազար զբոսաշրջիկ է ունեցել մարզը, 19–ի տվյալները դեռ չկա։ Քայլարշավային ծրագիր կա,  զիփ լայների ծրագրեր, Վանաձորում ճոպանուղի կառուցելու մտադրություն կա։

«Մ6 Ճանապարհի հետ կապված փոքրիկ անհարմարություն ունենք։ Դա կավարտվի, դեպի Հաղպատ–Սանահին–Վրաստանի հետ սահման կունանանք պատրաստ»։

Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շատ են, դրանք բոլորը միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ են։

112 կմ ճանապարհ պետք է կառուցվի ու ամբողջությամբ այդպիսով կլուծվի ճանապարհների հարցը, վստահեցնում է մարզպետը։ Նախորդ տարի  մոտավորապես 5 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականցվել, նորոգվել է 74 կմ ճանապարհ։

Լոռու մարզպետը տեղեկացրեց նաեւ, որ 49 դպրոց կա մարզում՝ որոնց պայմանների բարելավման հարցը դեռ լուծման ենթակա է։

Back to top button