ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ապրիլի 5-ի հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների ու հանրության համար

Ապրիլի 5-ի հանրաքվեն առանց հեղափոխական ալիքի ու ավելորդ զգացմունքայնության մեզ ընտրություն կատարելու, որոշում կայացնելու  հնարավորություն է տալու՝ կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Եթե կարողանանք  հանրաքվեն այնպես կազմակերպել, որ վիճարկելի չլինի,  ապա կարող ենք ասել, որ կամաց–կամաց դուրս ենք գալիս այն մայրուղի, որից  հետդարձ այլևս չկա», –ասում է իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանը համոզված է, որ հանրաքվեն նաև իշխանության նկատմամբ վստահության ստուգատես է լինելու։ «Այո–ն ամրապնդելու է իշխանությունների  դիրքերը, ոչ–ը  նոր խնդիրներ է առաջ բերելու։ Բայց իշխանությունը լավ գիտակցում է այս իրավիճակը, իր կաքով և իմանալով է գնացել այս ճանապարհով և վստահ է իր ուժերին»,–ասում է նա։

Իրավապաշտպանը  համաձայն չէ այն դիտարկմանը, թե ժողովուրդն իրավական նրբություններին չի տիրապետում  և  խնդիրը դիտարկում է էմոցիոնալ տեսանկյունից։ Կարծում է՝ այս հանրաքվեն կարող է փոխել ավանդույթները, հանրաքվեի ու ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը ու հիմք դնել կյանքը հանրաքվեներով կազմակերպելու պրակտիկային։  

Back to top button