ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Խայտառակ ընտրություններ․ ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ընտրությունների մասին

Լցոնումներ, ծեծկռտուք, խախտումներ, ընդդիմադիր թեկնածուների երկու վստահված անձանց մահ․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակում է խայտառակ։ Միլի մեջլիսի պատգամավորներից 65 տոկոսը վերընտրվել է, ինչը նշանակում է, որ խորհրդարանի երիտասարդացումը, ինչի մասին խոսվում էր, տեղի չի ունեցել՝ ասում է պատգամավորը։

Միակ նորությունն, ըստ Հարությունյանի, Իլգար Մամեդովի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչ Գադիրլիի հաղթանակն է, բայց քանի որ քաղաքական շարժումը գրանցված չէ,  նա խորհրդարանում իբրեւ անկախ պատգամավոր կներկայացվի։

Պատգամավորն ուշագրավ է համարում, որ մասնակցությունն ընտրություններին  չի հասնում 50 տոկոսին, ինչը հասարակության շրջանում դրանց նկատմամբ հետաքրքրության պակասի ցուցանիշ է։

Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, սակայն,  արձանագրում է, որ գրանցվել է 10-20 տոկոս մասնակցություն, ինչը վկայում է, որ  ադրբեջանցի ընտրողները բոյկոտել են ընտրությունները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button