Զգու՛յշ, երեխա է

Հանուն երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի. որդեգրում, խնամակալություն, խնամատարություն. «Զգու՛յշ, երեխա է»

Խնամատարության ինստիտուտի առկայությունը բխում է երեխայի լավագույն շահից: Խնամատար ընտանիքներում հաճախ երեխաները ծնողներին մամա-պապա են ասում, իսկ տասնութը լրանալուց հետո չեն հեռանում: Ի՞նչ է ենթադրում խնամատարությունը և որո՞նք են խնամատար դառնալու պայմանները:
Խնամատար ընտանիքներին պետությունը տրամադրում է փոխհատուցում՝ երեխայի խնամքն իրականացնելու համար: Զրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանի հետ։

Back to top button