Հատուկ նախագծեր

«Կոմիտաս 150. հետգրություն» համերգ- ռադիոհաղորդում

Հունվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հանրային ռադիոն ներկայացրեց համերգային նոր ձևաչափ՝ համերգ-ռադիոհաղորդում:

Հենց համերգասրահի բեմից Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանը և «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակ-վարող, կոմպոզիտոր Վահան Արծրունին հանրայինի Առաջին ծրագրի ուղիղ եթերում վարեցին «Կոմիտաս 150. հետգրություն» համերգ- ռադիոհաղորդումը։

Եթերում ռադիոլսողին և դահլիճում հավաքված հանդիսատեսին ներկայացվեցին նախորդ տարի Հանրային ռադիոյի ֆոնդային ձայնագրություններին մասնակցած 24 համույթների և կատարողների կոմիտասյան մեկնաբանությունները։

Ամիսներ առաջ Հանրային ռադիոն ներկայացրեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված հատուկ նախագիծ՝ եռասկավառակ ալբոմ, որում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ:

Կատարումները ձայնագրվել և մշակվել են Հանրային ռադիոյի նորաբաց «Ռադիո» ստուդիայում: Ներկայացվող համերգ-ռադիոհաղորդումը կոմիտասյան այդ նախագծի հետգրությունն է:

  • Նախագծի ղեկավար՝ Շավարշ Վարդանյան
  • Պրոդյուսեր՝ Էդգար Ամիրխանյան
  • Եթերի հեռարձակման պատասխանատու՝ Նազենի Չորեքչյան
  • Համակարգող՝ Արմինե Բազյան Ավագ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան
  • Հնչյունային ռեժիսոր՝ Արթուր Խաչատրյան
  • Ձայնային ինժեներ՝ Արտակ Ասիրյան
  • Ադմինիստրատոր՝ Ալինա Սարգսյան
  • Գլխավոր խորհրդատու՝ Վահան Արծրունի
  • Ընտրող հանձնաժողով՝ Վահան Արծրունի, Ալիսա Քալանթարյան, Արթուր Իսպիրյան
  • Հանրային ռադիոյի եթերի տեխնիկական պատասխանատուներ` Տիգրան Խանամիրյան, Խաչատուր Մարգարյան, Արմեն Հարությունյան, Մհեր Մարգարյան Նկարահանումը՝ Հանրային հեռուստաընկերության։
Ցուցադրել ավելի
Back to top button