Հասարակություն

ԿԸՀ նախագահի խորհրդարան այցելության պատճառը հանրաքվեն չէր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Աժ–ում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ և քննարկում անցկացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Առայժմ չի հստակեցվում, թե արդյո՞ք հանդիպումների հիմնական նպատակը կապված է հանրաքվե անցկացնելու որոշման հետ։ Տիգրան Մուկուչյանի ձեւակերպմամբ՝ ընդհանուր հարցեր են քննարկել։

Ի դեպ, նա հրաժարվել է հստակեցնել  հանրավքեի նշանակման հնարավոր օրը։ Հիմնավորում է, որ դա ԿԸՀ գործառույթը չէ։ Ընդամենը վկայակոչել է օրենքում ամրագրված իրավական դրույթը, համաձայն որի հանրաքվեի համար սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 50-65 օր։ Оրը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից։

Խորհրդարանում երեկվա քվեարկությունը դեռ բավարար չէ հանրաքվե հրավիրելու համար։ Այժմ գործընթացի հերթական փուլն է, երբ փաստաթուղթը պետք է ստորագրի Հանրապետության նախագահը։ Ստորագրելուց հետո միայն կնշանակվի հանրաքվեի օրը։

Back to top button