Մտքի ուժը

Ինչպե՞ս է «չափվում» գիտությունը․ «Մտքի ուժը»

Աշխարհը գնացել է գիտական հոդվածները չափելու ճանապարհով։ Հայաստանը վերջին երկրներից է, որ սկսել է հասկանալ գիտաչափության անհրաժեշտությունը՝ օգտագործելով այն գիտության կազմակերպման մեջ։ Այսպես կարծում են ԳԱԱ ինֆորմատիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնում։ Հենց այստեղ են օրինակ պարզել. հայ գիտնականները ամենաշատը միջազգային հոդվածներ տպագրում են ֆիզիկայի բնագավառից, ավելի քիչ՝ հումանիտար գիտությունների։ Հայաստանի գիտության մասին տեղեկատվություն ունենալու համար մեկ միասնական վերլուծական համակարգ է ստեղծվում։ Այստեղ ամփոփվելու են հայ գիտնականների, գիտական կազմակերպությունների, միջազգային հարթակներում նրանց տպագրած հոդվածների ու նրանց ուղղված հղումների մասին։ Սա լինելու է վերլուծական գործիք՝ համեմատական հետազոտությունների ու կանխատեսումների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button