ԿարևորՄտքերի խաչմերուկ

Չինական լոբին հայկական շուկայու՞մ․ ինչպես բարձրացնել երկրի պարենային ինքնաբավությունը

«Հայաստանում, ինչպես նշում են մի շարք տնտեսագետներ, ցածր է սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը։ Այն անհրաժեշտ է ուժեղացնել․ դրսից ներկրվող սննդի որակը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Օրինակ, պարզվում է,  մեր շուկայում կա չինական լոբի, որը տեղականի համեմատ ավելի մատչելի է»,– ասում  է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։ 

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի պարենային անվտանգությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արտաքին աղբյուրների դիվերսիֆիկացման՝ ներմուծման ճանապարհների փոփոխման ուղղությամբ։

«Մենք պետք է մշտապես ունենանք ներկրման լրացուցիչ ուղիներ, այսինքն՝ լրացուցիչ գործընկերներ տարբեր երկներում։ Այս տեսակետից կարևոր է հայկական սփյուռքի ակտիվ դերակատարությունը։ Անհրաժեշտ է գիտակցել, որ մեր բարդ տարածաշրջանում ֆինանսներ ունենալ դեռ չի նշանակում ապահովել անհրաժեշտ ապրանքային պաշարներ»,– ասում է տնտեսագետը՝  ընդգծելով հնարավոր ֆորս–մաժորներից ապահովագրվելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինքնաթիռների ազգային պարկ ձևավորելու միջոցով։

Back to top button