ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճիռը ճանապարհ է բացում մյուս գործերի համար

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում անդրադարձել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրերս  կայացրած վճռին, որով բավարարվեց  10 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգումների հետեւանքով մահացած Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքը։

«Թեև քննությունը տևեց 10 տարի, բայց ունեցանք  վճիռ, որն ակնկալում էինք։ ՄԻԵԴ–ն արձանագրեց, որ Մանվել Սարիբեկյանը խոշտանգվել է եւ ոչ թե ինքնասպանություն գործել, ինչպես  ներկայացնում էր Ադրբեջանը։  ՄԻԵԴ–ն արձանագրեց,  որ դա արել են Ադրբեջանի ՌՈ–ի դեպարտամենտի աշխատակիցները։ Արձանագրվեց նաև, որ արդյունավետ քննության չի իրականացվել։  Եվ ամենակարևորը՝ գործը քննվեց սպանություն ատելության շարժառիթով,  նման բան դեռ չէր եղել»,– պարզաբանում է Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանը կարծում է, որ Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ  վճիռը ճանապարհ է բացում  համանման մյուս՝ Կարեն Ղազարյանի, Կարեն Պետրոսյանի ու մյուս գործերի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button