ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

2019-ին Սևանից լրացուցիչ ջրառ չի իրականացվել

2019 թվականին Սևանից լրացուցիչ ջրառ չի իրականցվել՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը  և նշել, որ ջրառը կատարվել է օրենքով թույլատրելի սահմանաչափով։

«Նպատակ ունենք բարձրացնել լճի մակարդակը․ 2019–ին ավելի շատ ջուր է լցվել Սևանա լիճ, քան բաց է թողնվել ոռոգման նպատակով», – ասել է  ջրային կոմիտեի նախագահի տեղակալը՝ հույս հայտնելով, որ 2020–ին նույնպես լճից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։

Հարություն Գուլյանի  խոսքով՝ 2019–ի նույն  ժամանակահատվածի համեմատ  ջրամբարների լցվածությունը գրեթե նույնն է։  Ամենաշատը լցված է Կեչուտի ջրամբարը,  թերի է Ազատի ու Ապարանի ջրամբարների վիճակը։ 

2021 թվականին կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը, իսկ Եղվարդի ջրամբարի համար փնտրվում  են ներդրումներ․ անհրաժեշտ է  շուրջ  200 մլն դոլար ։ Կոմիտեն նախատեսում է պահանջվող միջոցներն ապահովել պետություն– մասնավոր համագործակցությամբ։ 

Back to top button