ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Քաղցկեղը դատավճիռ չէ

Փետրվարի 4–ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօր կխոսենք հիմնականում մանկական քաղցկեղի բուժման առանձնահատկության, բուժման տեմպերի, որակավորված եւ մասնագիտացված բուժանձնակազմի մասին, ինչպես նաեւ մանկական ուռուցքաբանի կողմից կլսենք խորհուրդ–ցուցումներ՝ թե ի՞նչ ախտանշանների դեպքում է հարկավոր դիմել բժշկի։

Հայաստանում տարեկան 80-100 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ՝ տարբեր աստիճանների, եւ վերջին տասնամյակում բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի, հոգատարության արդյունքում երեխաների շուրջ 70 տոկոսը բուժվում է։
Բուժման դինամիկան «Ռադիոլուրին» փոխանցել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը։

Ի՞նչ ախտանշանների դեպքում դիմել մասնագետ–բժշիկներին։ Գեւորգ Թամամյանը խորհուրդ է տալիս ծնողներին՝ ուշադիր լինել երեխաների վարքագծին, քաշին, գույնին, ախորժակին, չխուսափել բուժզննումներից, իսկ ցանկացած այտուցի պարագայում անպայման դիմել մասնագետ–բժիշկների։

Back to top button