Սփյուռքի ձայնը

Հայկական գորգի ճակատագիրը․ «Սփյուռքի ձայնը»

1.Հռոմում բացվել է Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսը: Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել հայտնի թորք իրավապաշտպան Օսման Կավալանին, ով հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ և Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքերի հրատարակությամբ: Թուրքիայի կայքերից մեկը շրջանառության մեջ է դրել հայկական գորգի վաճառքի հայտարարությունը:
2. Վանաձայն ռադիոկայանի «Բառերի աշխարհ» հաղորդաշարը կներկայացնի «լաստ» բառի ստուգաբանությունը:
3. Գրաբարագետ, հայոց լեզվի և գրականության մասնագետ, մուսալեռցի Գևորգ Բաղդիշյանը տարիներ շարունակ աշխատել է Սփյուռքի տարբեր կրթօջախներում, նաև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում: Ի՞նչ ավանդ ունեն նրա այսօր էլ շարունակվող աշխատանքները՝ հայ գրականության պատմության զարգացման գործում․ հարցազրույց Գևորգ Բաղդիշյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button