ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից

Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն, հաղորդում է The Independent պարբերականը։ Ըստ UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալների՝ ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է  14․4 տոկոս աճով։ 

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճով։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է, որին հաջորդում է միայն Ղազախստանը (20-րդ տեղ՝ 10 տոկոս աճով)։

Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։

UNWTO-ի համաձայն՝ 2019-ին Ֆրանսիան շարունակում է ամենաշատ զբոսաշրջիկ ունեցող երկիրը լինել։ Ֆրանսիա է այցելել ավելի քան 90 միլիոն զբոսաշրջիկ։ Հաջորդ երկիրը Իսպանիան է՝ 83.8 միլիոն զբոսաշրջիկով։

Զբոսաշրջության համար ամենաարագ զարգացող երկրների ցանկում առանձնանում են Մյանմարը (40.2%), Պուերտո Ռիկոն (31.2%), Իրանը (27.9%), Ուզբեկստանը (27.3%), Չեռնոգորիան (21.4%), Եգիպտոսը (21.1%), Վիետնամը ( 16.2%), Ֆիլիպինները (15.1%), Մալդիվները (14.9%), Բահամյան կզիները (14.6%), Քաթարը (14,5%), Հայաստանը (14.4%), Հարավային Կորեան (14.4%), Թուրքիան (14.0%), Բոսնիա և Հերցեգովինան (13,7%), Թունիսը (13.6%), Լաոսը (11,5%), Ադրբեջանը (11.4%), Իսրայելը (10,5%), Լիտվան (10.1%) և Ղազախստանը (10.0%):

Ցուցադրել ավելի
Back to top button