ԿարևորՀասարակություն

2019–ին Շիրակի մարզում նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր տարին է ամփոփել։ 2019-ին կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ։ Քրեական գործ է հարուցվել նաև Գյումրիի Մուշ թաղամասը կառուցող «Գլենդեյլ հիլլս» կազմակերպության չարաշահումների փաստով։

Քրեական գործեր կան հարուցված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված չարաշահումների՝ Կումայրի արգելոց թանգարանում գտնվող շենք-շինությունների վաճառքի և Մայիսյանի կաթսայատների ապամոնտաժման և վաճառքի փաստերով։   

2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1422  դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%: 2019-ին կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տարին է ամփոփում։

«Սպանությունների առումով ասեմ, որ ունենք 2 սպանությունը մեկը մայրն է որդուն սպանել, մյուս դեպքն էլ՝ որդին մորը, նաև պարզվել է, որ նշված անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ»,– ասաց Գաբրիելյանը։

2019-ին զգալի նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

«Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ արձանագրվել են սոցիալական ոլորտում, երբ որ նպաստառու անձանց նպաստ կամ դրամական օգնություն տալու համար գումար են պահանջել»,– Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ արձանագրվել են առողջապահական, կրթական ոլորտներում, և սեյսմիկ ծառայությունում։

Քրեական գործ է հարուցվել նաև Գյումրիի Մուշ թաղամասը կառուցող «Գլենդեյլ հիլլս» կազմակերպության չարաշահումների փաստով։ Այդ տարիներին մարզի քաղաքաշինության ոլորտը համակարգող Արտաշես Սարգսյանը օրեր առաջ հայտարարել էր, որ 20 մլրդ դրամի չարաշահում է եղել։ 

«Նախնական տվյալները վկայում են 200 մլն-ի մասին, քննությամբ կպարզենք, եթե կֆիքսվի 200 մլնից ավել, մենք գնահատական կտանք այլ հանցագործությունների և յուրացումների մասին»,– ասաց Կարեն Գաբրիելյանը։

Քրեական գործեր կան հարուցված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված չարաշահումների՝ Կումայրի արգելոց թանգարանում գտնվող շենք-շինությունների վաճառքի և Մայիսյանի կաթսայատների ապամոնտաժման և վաճառքի փաստերով։    

«Իրականում պարզել ենք, որ այնտեղ կան շինություններ, որոնք ժամանակին նշված քաղաքապետի կողմից օտարվել են տարբեր անձանց։ Դրանց հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար մենք նշանակել ենք, համալիր դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն։

Հաշվետու տարում տարբեր գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 300 մլն դրամ, որից վերականգնվել է 199մլն 370 000 դրամը։   

Օրեր առաջ աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազը նշել էր, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, ինչպես նաև  քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button