ԿարևորՀասարակություն

Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Ա. Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, որը նախագահում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով նիստերը։

Արմեն Դանիելյանը 2019-ի հունիսի 25-ին բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։

Ցուցադրել ավելի
Back to top button