ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը՝ ոչ, բայց թեստերն արդեն Հայաստանում են

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են: ՀՀ առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ՊՈԱԿ հանդիսացող «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերն ու պարզաբանել դրանց կիրառմանն առնչվող հարցերը։

Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշերով  հիվանդ Հայաստանում  մինչ օրս չի գրանցվել, սակայն կասկածելի դեպքերում այսուհետ կկարողանանք նաև  լաբորատոր հետազոտություն իրականացնել։ Ռուսաստանի դաշնության կողմից անվճար տրամադրված ախտորոշման   թեստերը 200-ն են, պահպանվում են Երևանի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում»։

Ցուցադրել ավելի
Back to top button