ԿարևորՀասարակություն

Լեռնային պայմաններում հեշտ շահագործվող հրշեջ մեքենաներ՝ Սյունիքին

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանն էր հանձնվել տեխնիկա ու հանդերձանք։ Հանձնված 22 հրշեջ ավտոմեքենաներից վեցը բաժին է ընկել Սյունիքին։ 

«Ռադիոհաղորդիչներ հրդեհաշիջման ժամանակ օգտագործում ենք  կապ պաշտպանելու համար և կապ ենք պաշտպանում ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ։ Սա անհատական պաշտպանության միջոցներ, կոշիկներ, սաղավարտ, մարտական հագուստ, հակագազ, ինչ-որ անհրաժեշտ է համալրված է»։

Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Դավիթ Ասատրյանը ներկայացնում է նվեր ստացած տեխնիկան․ հրշեջ մեքենաներն ու հանդերձանքը։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանն է հանձնել Հայաստանին` Սյունիքի, Շիրակի և  Լոռու մարզերի համար։ 22 հրշեջ մեքենայից վեցը միավոր տեխնիկան` Սյունիքի մարզինն է։ Դավիթ Ասատրյանն ասում է․

 «Նախկինում հիմնականում խնդիր էր առաջանում․ մեքենաները բարձր անցողականության չէին, այս մեքենաները բարձր անցողականության են և լեռնային պայմաններում հեշտ է շահագործել։ Մեր հին ԶԻԼ մեքենաների տարողականությունը 2300 լիտր էր, իսկ սա՝ 3500»։

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով երբևէ այսքան մեծ տեխնիկա չի եղել, սակայն սա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ  տեխնիկապես հագեցած ենք։

«Մարզեր կան, որ տեխնիկան է հին, ԶԻԼ- եր են, շատ քիչ «Կամազ»- ներ կան։ Աշխատելու ենք, որ այնտեղի եղածը, որ բավականին լավ վիճակում են, տեղափոխվեն հավանաբար Երևան և մյուս մարզեր, որտեղ  թույլ է վիճակը»։ Նախարարը հավելել է, որ հաջորդ ծրագրերը կվերաբերեն մյուս մարզերին։

Ցուցադրել ավելի
Back to top button