ԿարևորՍպորտ

Երբ ֆուտբոլն ու կինոն միաձուլվում են

Փետրվարի 10-ին ԱՄՆ-ում կկայանա «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում այս տարի նոմինացվել են տարբեր ժանրերի 9 ֆիլմ։
Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00–ից սկսած, ՀՖՖ–ի ինստագրամյան պաշտոնական էջում կտեղադրվեն 2019 թվականի հայկական ֆուտբոլն ամփոփող նկարներ, որոնք կարտացոլեն Օսկար 2020-ի լավագույն ֆիլմերը։

Նրանց հետ կտրվի նաև փոքրիկ հուշում, որի միջոցով պետք է գուշակել, թե նկարում որ ֆիլմն է պատկերված․ պատասխանը պետք է գրել մեկնաբանություններում։ Արագ, թվով ավելի շատ ճիշտ պատասխաններ տված երկրպագուները/կինոմանները կստանան հետևյալ մրցանակները․
1-ին հորիզոնական՝ Հայաստանի ազգային հավաքականի պոլո շապիկ
2-րդ հորիզոնական՝ Հայաստանի հավաքականի գլխարկ
3-րդ հորիզոնական՝ գնդակ 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button