ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախկին փոխնախարարի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը, որով ներգրավված է նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Դատարանն այս նիստին շարունակել է հետազոտել գործով ապացույցները, ինչն անավարտ էր մնացել նախորդ նիստին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստին կլսի գործով ներգրավված 3 վկաներին:

Դատական նիստին ներկայացվեց տեսանյութ, որում քննիչները աշխատանք են տանում Արսեն Դավթյանի աշխատասենյակում: Տեսանյութից հետո Արսեն Դավթյանի պաշտպանները նշեցին, որ կազմված արձանագրության մեջ ներառված չէ այն մասը, որտեղ Արսեն Դավթյանն ասում է, որ տեղյակ չէ, թե որքան գումար է և ինչ նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 21-ին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը:

Այս քրեական գործով անցնում է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Առողջապահության  փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նախկին պաշտոնյան կաշառք է վերցրել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։ Այսօրվա նիստում հետազոտվեցին գործի ընթացքում ձեռք բերված տեսանյութերը։  ատարանի որոշմամբ տեսանկարահանումն ու ձայնագրությունը  արգելված էին, բայց  նիստերի դահլիճից դատական պրոցեսին հնարավոր էր հետևել։

Դատարանի որոշմամբ տեսանկարահանումն ու ձայնագրությունը  արգելված էին, բայց  նիստերի դահլիճից դատական պրոցեսին հնարավոր էր հետևել։

Ներկայացվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է  Արսեն Դավթյանը գրպանից հանում 3000 ԱՄՆ դոլարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Լսելի էր, որ  Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ չի իմացել, թե  ինչ է Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում: Իրավապահները  հարցնում են,  թե  ինչ գումար է և որքան, Արսեն Դավթյանը պատասխանում է, որ տեղյակ չէ, իսկ ծրարը, ասում է, բացել է պարզելու համար, թե ինչ է ներսում։

Հետազոտվող ապացույցների  վերաբերյալ առարկություններ ու հայտարարություններ արեցին Դավթյանի պաշտպանները, ասելով, որ  դատախազության կողմից արձանագրված տեսանյութերը կիսատ ու թերի են։

Թեև այս գործը չի առնչվում երեխաների ապօրինի որդեգրման գործին, որով ևս Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, բայց դատարանի դահլիճում էին նաև նորածիններին կորցրած ծնողները: Նրանք եկել  էին  պահանջելու  Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: Մայրերից Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ իրենց պայքարին միանում են նաև Սփյուռքից։  

Երկու մեղադրյալներն էլ ազատության մեջ են․ Արսեն Դավթյանը՝ գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button