ԿարևորՀասարակություն

Հայաստան ներմուծվող բանանն անվնաս է

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան ներկրվող բանանի մասին հրապարակումներին։

Հարությունյանը գրել է․

Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:

Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին: Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում:
Բայց, չգիտես ինչու՞, ինչ որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել: Հիմա էլ համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում:

Ի՞նչ կա այնտեղ. ակնհայտորեն հնացող, ժամկետանց բանան, որը ճմրթում, տրորում, մասնատում են, վրան մի քանի սևացած հետքեր ցույց տալիս (ինչը բնորոշ է ոչ թարմ պտուղին, լխկելու, փչանալու նշան է) ու ասում՝ վատն է, գուպկա է, հիվանդություն է և այլն:

Կամ, այլ դեպքերում, տարածում են բանանի մեջ կարմիր բծերով նկարներ (դա հենց բանանին բնորոշ հիվանդություն է, ոչ կարանտինային մեր երկրում), ու գնաաաաց՝ Էլ սպի՜դ, էլ թունավորու՜մ, էլ սրսկե՜լ են… հիմա էլ կորոնավիրուս են սրսկել… Մարդիկ կուլ են տալիս այդ խայծն ու սկսում անհանգստանալ․․․

Հ.Գ. էս էլ գիտնականի գրառումը. Դավիթ Պիպոյան
«ՀՀ ներմուծվող բանները գալիս են կիսախակ վիճակում հետո սառնարային տնտեսություններում հասունացվում, այնպես որ շատ նորմալ սև կետեր են: Հանգիստ կերեք, կամ բերեք տվեք ինձ ես կուտեմ ֆռեշի տեսքով: Ինչ վերաբերում է բանանի վնասատուին, ապա անհոգ եղեք դա բուսասանիտարական միջոցառում է, ինչպես ասենք լոլիկը ցեցը, դրանից բույնս է տուժում, ոչ մարդը, իսկ ՀՀ-ում բանանի ծառեր դեռ չկան ու փառք Աստծո»:

Back to top button