ԿարևորՀասարակություն
Հայաստանի քաղաքացիները շենգենի համար կշարունակեն վճարել 35 եվրո


Հայաստանի քաղաքացիները շենգենի համար կշարունակեն վճարել 35 եվրո, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում. մեր քաղաքացիների համար այն շարունակելու է մնալ 35 եվրո»,-գրել է պատգամավորը։