Ռետրո ակումբ

Միշել Պետրուչիանի․ Մաս 2-րդ․ «Ռետրո ակումբ»

Նա ընդամենը չորս տարեկան էր , երբ հայրը խաղալիք դաշնամուր նվիրեց , որովհետև մինչ այդ նա հեռուստացույցով տեսել էր Դյուկ Էլինգթոնին և երազում էր նրա նման դաշնակահար դառնալ: Հենց չորս տարեկանից այդ հրաշամանուկը սկսեց նվագել սովորել, իսկ իննում ընտանիքի հետ արդեն հանդես էր գալիս համերգային կատարմամբ: Հենց այդ շրջանում նա այլևս տարված էր Բիլ Էվանսով, ում ստեղծագործործական մթնոլորտի ազդեցությամբ կարծես մշտապես պարուրվեց, և թերևս դա է պատճառը, որ շատերը Պետրուչիանիի կատարման լիրիկական ոճը, մեղեդային արտիկուլյացիան և բազմաշերտ հարմոնիան տեսնում են այդ վաղ շրջանի` էվանսյան ազդեցության մեջ:

Back to top button