ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան լքեց Եվրամիությունը

Մեծ Բրիտանիան ուղիղ կեսգիշերին դուրս եկավ ԵՄ կազմից, որի անդամն է եղել 47 տարի շարունակ։ Դա տեղի ունեցավ հանրաքվեից ուղիղ 3․5 տարի անց, որի արդյունքներով բրիտանացիների 51․89 տոկոսը կողմ քվեարկեց Brexit-ին։

Ետդարձի ճանապարհ այսօրվամից այլևս չկա․ եթե Լոնդոնը մինչ օրս գոնե տեսականորեն կարող էր հետ կանչել բրեքզիթի դիմումը, փետրվարի մեկից հետո, եթե բրիտանացիները կրկին ցանկանան վերադառնալ եվրոպական ընտանիք, ստիպված կլինեն  անցնել սկսնակի բոլոր ընթացակարգերը, ինչպես արևելաեվրոպական պետությունները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button